Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

Ինչպես խաբել հասարակությանը և պատգամավոր դառնալ

2017թ. ԱԺ պատգամավորների թեկնածուների ցանկին ծանոթանալով, որոնց մի մասին, իհարկե, հանրությունը մասամբ ծանոթ է, կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու հերթական խորհրդարանի կազմը։

Ովքեր էլ որ անցնեն խորհրդարան, ձևավորվելու է ունևորների խավ, այստեղ այլ հարց է, թե ինչպես են «ունևորվել», այլ կարևորն արդյունքն է։

Պատգամավոր դառնալ ցանկացողների տեսականին խայտաբղետ է:

Տառաճանություն չունեցողներ, նաև՝ տառաճանություն ունեցողներ, պարապ-սարապներ, ամեն տեսակ անհասցեներ․ կարճ ասած` մարդիկ, ովքեր երբևէ չեն զբաղվելու օրենսդրական նախաձեռնություններով, իհարկե, լավ կյանքից չէ:

Պարզապես դրա համար չեն ծնվել։

Եթե ունևորների այս խավը, որ այդքան ճամարտակում է բարերարություններից, եթե որևէ համայնքում մեկ դպրոց կառուցեր, ապա այսօր Հայաստանի կրթական համակարգը դպրոցաշինության խնդիր չէր ունենա։ Սակայն, ոչ միայն դպրոց չեն կառուցել. ինչպես հիշում ենք, դպրոցաշինության պետական գումարները մսխվեցին, և դրա համար, ի դեպ, ոչ ոք պատասխան չտվեց։

Եթե անգամ հարգարժան, տառաճանաչ կամ անտառաճանաչ պատգամավորական թեկնածուները մեկ օր կատարեին իրենց խոստումը և թեկուզ 1000 մետր ճանապարհ ասֆալտապատեին, երկիրը ճանապարհների խնդիր ևս չէր ունենա։ Ինչպես գիտենք, սակայն, պետական բյուջեի ճանապարհաշինական գումարները ևս փոշիանում են։

Այս տարիների պետական ապարատը և մոտ կանգնած անձինք, 

բացի բյուջեն օրինական ձևով թալանելուց,

ոչինչ չեն կարողացել անել։

Պարզապես հայրենիքի զգացողությունը հանրության ընտրյալների համար պետք է տուն հիշեցնի, հայրենի օջախ, որը կառուցել է պետք, իսկ ներկա, անցյալ և ապագա-նորաթուխ պատգամավորների համար, բացի սեփական շահից, չկա ոչինչ ավելին։

Իզուր չէ, որ այս տարիներին իշխանությանը մերձ են կանգնած եղել

բանակում չծառայածները։

Իսկ ինչպիսի՞ն է լինելու այն երկիրը, որի բյուջեն մշտապես թալանվում է, ունևորները որևէ հանրօգուտ շինություն չեն կառուցում, անգամ չեն ցանկանում բանակում ծառայել, միայն մտածում են գրպանները լցնելու մասին.

այնպիսին, ինչպիսին տեսնում ենք՝

արտագաղթ, աղքատություն, հուսալքվածություն։

Ի դեպ, միակ կառույցը, որ վեր է խոյացել այս տարիներին՝ եկեղեցիներն են։ Իհարկե, հրաշալի կլիներ, եթե այդ եկեղեցիները սեփական փողերով կառուցած լինեին, իհարկե, կան նաև նման դեպքեր, սակայն կան դեպքեր, երբ ունևորի անվան տակ պետական միջոցները կամ ստիպողաբար այլ անձանց են ստիպում եկեղեցաշինությանը գումարներ ուղղել։

Սրանք են ունևոր խավի տրամաբանությունն ու մտավոր հնարավորությունները, և եթե նրանք (իսկ պատգամավորների ցուցակը հուշում է այդ մասին) գնալու են Ազգային ժողով, ապա մեր երկրի կյանքում ոչինչ չի փոխվելու:

Եթե մտածելակերպ չի փոխվում՝ ոչինչ չի փոխվելու:

Եթե հասկանան մեկ պարզ բան, որ պատգամավոր դառնալը ծանր աշխատանք է, ոչ թե մասնավոր ակումբ, այդ ժամանակ կարելի է խոսել փոփոխություններից, իսկ այս թեկնածուական կազմով նման հեռանկար գոյություն չունի։

NEWSPRESS.am