ՄԻՊ-ն Արթուր Սարգսյանի մասին բոլոր տեղեկությունները փոխանցել է քրեական վարույթն իրականացնող մարմնին
Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քրեական վարույթն իրականացնող մարմնին են փոխանցվել նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին: