ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներին
Միջազգային

Իսրայելն ու Իրանը proxy war են սկսել Լևանտում

Իսրայելի ռազմա-օդային ուժերը հարված են հասցրել Սիրիայում լիբանանյան շիական, Հզբոլահ խմբավորման դիրքերին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Իսրայելն օդային հարվածներ է հասցրել, որպեսզի խափանի Իրանի կողմից աջակցություն ստացող Հզբոլահին մաքսանենգ ճանապարհով զենքերի փոխանցումը։

Ինչպես հայտնում է Haaretz–ը, հարված հասցնելուց հետո իսրայելական ինքնաթիռները զենիթային հարվածներին են ենթարկվել Սիրիայի տարածքից։

Ալ–Ջազիրայի տվյալներով, Իրանը վերջերս Հզբոլահին է փոխանցել Լիբանանում ռազմական արդյունաբերության հոսքեր։
Խոսքը գնում է գործարանների մասին, որոնք գտնվում են 50 կմ խորության վրա և պաշտպանված են օդային հարձակումներից։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստան այցի ժամանակ «լավագույն կերպով» ուրվագծել է Սիրիայում իր երկրի համար Իրանի և նրա դաշնակիցների ռազմական ներկայության պահպանման անընդունելիությունը` այդ երկրում հակամարտության հնարավոր կարգավորման պայմանավորվածության շրջանակներում:

Իսրայելի վարչապետը հինգշաբթի օրը վերջին կես տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ այցելել է Ռուսաստան: Այցը հաշվարկված է եղել է մի քանի ժամվա համար:

Օրերս իրաքյան շիական զինված խմբավորումները հայտարարել են հատուկ բրիգադի ստեղծման մասին, որը նպատակ է հետապնդելու գրավել Իսրայելի հսկողության տակ գտնվող Հոլանի բարձրունքները։ Այդ ուժերը նպատակ ունեն դիմել պաշտոնական Դամասկոսին և ստանալ նրանց համաձայնությունը։

Սիրիայում Իրանի շահերի սպասարկող է համարվում լիբանանյան Հզբոլահ շարժումը, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենակազմակերպված ռազմա-քաղաքական միավորումը։

Այսօր Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից` Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը` պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։

Սիրիան ու Հզբոլահը` Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը` Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։

Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից` հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։

Պետական ԶԼՄ-ների տվյալներով, Իրանն ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։

Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների`Իսրայելի, ԱՄՆ–ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել այսպես կոչված «շիական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։

Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահն Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը` իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։

Սիրիական հակամարտության շարունակությունն`առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել-Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ`Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն Իսրայելից «շեղվելով» իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում`մարտնչելով սունիական տարբեր խմբավորումների դեմ։

Եթե Իսրայելը հարվածի Հզբոլահին, ապա դա կարող է բացել «պանդորայի արկղը» և թուլացնել Սիրիայում ջիհադականների դեմ պայքարող ուժերը։ Ինչպես հայտնի է, որ ռուսական օդուժն աջակցում է ցամաքում իրանական Ալ-Կոդս, ինչպես նաև Հզբոլահի մարտիկների ու սիրիական կառավարական ուժերի գործողություններին։

Հզբոլահը` Սիրիայի տարածքում իր դեմ ուղղված հարվածին կպատասխանի Լիբանանի հարավից հարվածելով Իսրայելին, այդ թվում իսրայելական միջուկային օբյեկտներին։ Այս պարագայում ռազմական գործողություններին, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից ու անվտանգության երաշխավոր կմիջամտի ԱՄՆ-ը։

Չպետք է մոռանալ նաև Իրանի ազդեցության մասին ՀԱՄԱՍ–ի և պաղեստինյան այլ զինված խմբավորումների վրա։ Հզբոլահի և իրանական շահերի համար վտանգ զգալով Թեհրանը կարող է զինել նաև Իսրայելի հարևանությամբ, Սինայում գտնվող տարբեր խմբավորումներին` իսլամիստական, բեդուիններին և այլն` Իսրայելի համար նաև հարավից նոր ճակատ բացելու համար։

Հաշվի առնելով Թրամփի վարչակազմի հակաիրանական ուղենիշը, Թել–Ավիվը կարող է սրել իրավիճակը Սիրիայում, որպեսզի այնտեղ չձևավորվեն Իրանի ռազմաբազաներ`ռազմա–ծովային ու ցամաքային։ Սակայն հարվածել Իրանի զինված ուժերին նշանակում է casus belli ստեղծել, ինչը հղի է Իրան-Իսրայել ուղիղ առճակատման վտանգով։ Լավագույն սցենարն այս պարագայում Սիրիայում խաղաղության հաստատումից հետո Հզբոլահի վերադարձն է Լիբանան, Իրանի Ալ-Կոդս խմբավորումների վերադարձն Իրան, ինչը կարող է նվազեցնել լարվածության աստճիանն ու Իսրայելին հետ պահել կանխարգելիչ հարվածներից`Սիրիայում ու Լիբանանում իրանական, շիական ուժերին։