Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox News
Արխիվ

Ազգովի սոված մնացինք

«Աննկարագրելի վտանգի պայմաններում խիզախություն ցուցաբերած մարդկանց երախտագիտություն հայտնելու նպատակով նախաձեռնեցինք «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը: Մրցանակն ամեն տարի կտրվի այն անհատներին, ովքեր անցել են աննկարագրելի փորձությունների միջով՝ այլոց կյանքը փրկելու համար»:

Այդ մասին հայտնել են «Ավրորա» մրցանակի հիմնադիրները։ Մրցանակի հաղթողն ստանում է 100 հազար ԱՄՆ դոլար, ևս 1 մլն ԱՄՆ նա փոխանցվում է այն բարեգործական կազմակերպությանը, որը ոգեշնչել է իրեն:

«Ավրորա»-ի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է, նա հիմնել է «Խաղաղության տուն» որբանոցը՝ 1990-ականներին Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար: Կորցնելով իր 7 զավակներին` նա փրկել է ավելի քան 30,000 երեխայի:

«Սա սիրո հաղթանակ է ատելության նկատմամբ»,-

ասել է նա՝ մրցանակը ստանալիս։

Իսկ մենք կարողացա՞նք հաղթահարել մեր իսկ ատելությունը՝ մեր նկատմամբ, չկարողացանք։ Այնպես ենք միմյանց ատում, որ անգամ մարդասիրական քայլը չի գնահատվում, այդ դեպքում որքանո՞վ ենք իրավասու նման մրցանակ շնորհել՝ աշխարհի աչքին մարդասեր և ցեղասպանված ժողովուրդ լինելու պատճառաբանությամբ։

Մենք մեզ ինքներս մեզնից չենք փրկում, մեր արյունը չենք փրկում, իսկ աշխարհի տարբեր անկյուններում փրկված արյան համար մրցանակ ենք տալիս։

Եվ սա կոչվում է մարդասիրությո՞ւն։

Ո՞րն էր Արթուր Սարգսյանի մեղքը. այն, որ նա սոված մարդկանց հաց էր տվել․ մենք ահա այսքան մարդասեր ենք, չենք ներում սովածին հաց տվողին, սակայն կարող ենք այլ երկրում սովածներին կերակրողին 100 000 դոլար տալ, իսկ մեր երկրում՝ բանտարկել ու սպանել։

Տարբեր կոչեր են հնչում, թե ովքեր են մեղավոր, սակայն մեր երկրում կա մեկ պատասխանատու, որն էլ երկրի Նախագահն է, առանց նրա գիտության և իմացության հաց բերող-տանողին չէին ձերբակալի:

 Իսկ դատավորներ, Արդարադատության նախարար, բժիշկներ,

երկրորդական անձինք են, կատարող։

Իհարկե, Արթուր Սարգսյանի ձերբակալությունը քաղաքական քայլ էր, իսկ քաղաքականության մեջ մարդասիրությունը գործ չունի, սակայն մենք պետք է հրաժարվենք «Ավրորա»-ից։ Մենք այն ժողովուրդը չենք, որն իրավասու է նման մարդասիրական մրցանակ հանձնելու։ Եթե մենք մարդասեր չենք, սովածին կերակրել չգիտենք, չենք կարող այլոց մարդասիրությունը գնահատել՝ ուղղակի այդ իրավունքը չունենք, անգամ գնահատելու կարողություն չունենք։

Ո՞րն էր Արթուր Սարգսյանի մեղքը՝ սովածին կերակրելը:

Եթե որևէ այլ երկրից նման տեղեկություն լիներ, որ սովածներին կերակրողին ձերբակալել են՝ բացասական արձագանքները չէին ուշանա Հայաստանից։

Մենք կարող ենք կանգնել և կռվել, կարող ենք մի քանի հոգով թշնամու զորքին դեմ գնալ՝ ապրել կամ մեռնել, կարող ենք երկիրը պահել արյան գնով, կարող ենք աշխարհին նվիրյալներ ու հերոսներ, հանճարներ տալ, սակայն որևէ մեկին մի կտոր հաց տալ չենք կարող։

Հաց բերող Արթուրն այլևս մեզ հետ չէ:

Նա էր միակը, ով խախտեց մեր եսասիրությունը՝ հաց տվեց սովածին. նման արարքի դեռևս ունակ չենք։ Նա մեր երկրի հացն էր ու նա չկա՝ մենք սոված մնացինք:

 Մեզ հաց տվող այլևս չկա։

NEWSPRESS.am