Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավա
Մամուլ

«Ժողովուրդ». Հաց բերողի մահն իշխանության խղճին է. Հաջորդ բոթը, որ առաջիկայում կլսվի կալանավայրից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան գույժը երեկ ցնցել էր մարդկանց: Նրան քչերն էին անձնապես ճանաչում, բայց շատերն էին սիրում ու հարգում: Սիրում էին իր մարդկային արարքի համար, երբ մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ հասցրել նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ոստիկաններին ու բժիշկներին: Խմբավորման անդամների հետ Ա. Սարգսյանն էլ էր հանձնվել իրավապահներին, կալանավորվել:

Մեկուսարանում գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակը գնալով վատացել էր, և դեկտեմբերին դատախազը ստիպված էր փոխել Հաց բերողի խափանման միջոցը: Բայց շատ կարճ ժամանակով: Փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորեցին, ու չնայած օրեցօր վատթարացող առողջական վիճակին, քաղաքացիական հիվանդանոց չէր տեղափոխվում: Հաց բերողը ստիպված էր իր իրավունքների համար պայքարել՝ հացադուլ հայտարարելով: Այդ ընթացքում առողջական վիճակն ավելի վատթարացավ: Բայց նա հաղթեց իր կամքի և ուժի շնորհիվ. խափանման միջոցը փոխեցին, ազատ արձակեցին արդեն լիովին քայքայված առողջությամբ: Ազատ արձակվելուց 10 օր անց լսեցինք նրա մահվան գույժը: Եղբոր պնդմամբ՝ վիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ հերթական հարցաքննության ծանուցագիրն էր ստացել… Այսպիսով՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհերի թիվը հասավ չորսի:

Ու հիմա պետք է արձանագրենք Հաց բերողի մահվան համար մեղավորների անունները՝ «Սասնա ծռեր»-ի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան. նրանք, առանց հաշվի առնելու Արթուրի առողջական վիճակը, կալանավորեցին Հաց բերողին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, որոնք անտեսեցին մարդու ծայրահեղ` հացադուլի արարքը: ՄԻՊ Արման Թաթոյանը, որ այդպես էլ բավարար քայլեր չձեռնարկեց նրան հնարավորինս արագ ազատ արձակելու համար:

Հիմա Սերժ Սարգսյանն իր դեմքը փրկելու համար թվարկվածների մեծ մասին պետք է դուրս շպրտի պետական ապարատից, հակառակ դեպքում կստացվի, որ հենց իր հրահանգով խոշտանգվեց ու փաստացի սպանվեց Հաց բերողը:

Հ. Գ. Հաջորդ բոթը, որ առաջիկայում կլսվի կալանավայից, նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի մահն է լինելու, որի մասին ամիսներ շարունակ ահազանգում է նրա փաստաբանը:

Հիշեցնենք` Շիրխանյանն իր ոտքով գնացել է ԱԱԾ մեկուսարան, իսկ այժմ չի կարողանում ինքնուրույն շարժվել: Ու էլի բժիշկները, դատավորները, քննիչներն ու բանտապետը պնդում են, թե նա առողջ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում