Լոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ

Դաշնակցությունը հաճոյանում է ՀՀԿ-ին

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հիշատակել է, որ «Անկախությունից հետո 25 տարվա մեջ մեր երկրում դրական շարժեր չեն եղել»:

Նշենք, որ անկախության տարիների զգալի հատվածը Դաշնակցությունը կիսել է իշխանությունների հետ` ունենալով նախարարական պորտֆելներ, իսկ ինչո՞ւ դրական շարժեր հենց Դաշնակցություն չի կատարել.

դաշնակցական նախարարը լռել է:

Այսօր էլ Դաշնակցությունն այդ հնարավորությունն ունի, սակայն բացի տեղում դոփելուց, ինչպես հանրապետականները կամ «Բարգավաճը», ոչ մի այլ քայլ չի ձեռնարկում:

Դաշնակցությունը, լինելով հնագույն կուսակցություններից մեկը, անկախության շրջանում զբաղված էր գրեթե կուսակցական գործերով, ոչինչ ավելին:

Ի դեպ, Արծվիկ Մինասյանը հաղորդել է, որ հենց Դաշնակցության առաջարկով է Սերժ Սարգսյանը գնացել սահմանադրական փոփոխությունների`

անցում խորհրդարանական համակարգի:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները և անցումը խորհրդարանական կառավարման միանշանակորեն չեն ընդունվում, համակարգը փոխվելով չէ, որ իշխանությունն ավելի ճկուն և նպատակասլաց է դառնում. սա ուղղակի ավելի հմուտ ձև է իշխանությունը պահելու:

Արծվիկ Մինասյանը չի խորշում հայտնելուց, որ

դրա հեղինակը Դաշնակցությունն է:

Եթե Դաշնակցության խորհուրդներին Սերժ Սարգսյանն այդպես հետևում է, կուսակցությունը կարող էր երկրի կառավարման, ազատ-արդար-թափանցիկ ընտրությունների, սոցիալական քաղաքականության համար լավագույն լուծումներ և առաջարկներ տալ, ոչ թե իշխանության պահպանման համար` փոխել Սահմանադրությունը:

Եթե Դաշնակցությունը նման խորհուրդներ նախագահին չի տվել, ուստի չի ցանկացել, այն է` Դաշնակցությանը ո′չ անհրաժեշտ է սոցիալական հարցերի լուծում, ո′չ արդարության հաստատում, ո′չ էլ ազնիվ կառավարում, այլ, ինչպես ՀՀԿ-ն է ցանկանում, իշխանությունը պահել ամեն գնով:

Եվ դրա հեղինակը Դաշնակցությունն է:

Իսկ Դաշնակցության ինչի՞ն է պետք ՀՀԿ-ին նման առաջարկություն անելը, չի բացառվում, որ կուսակցությունում հասկացել են, որ դաշնակցական գործելաոճով իշխանության չեն հասնի:

Գոնե հաճոյանան Նախագահին:

Ինչ վերաբերում է նեղ տնտեսական շահի վրա տնտեսական մոդելի ստեղծմանը, ապա այնպես չէ, որ Դաշնակցությունը Հայաստանում բիզնեսներ չունի և այս կուսակցությունը չի առաջնորդվում սեփական շահերով` լինի անձնական, թե տնտեսական:

Կարող ենք ամփոփել, որ Դաշնակցությունը և ՀՀԿ-ն միմյանց շատ նման են, և դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ միմյանցից հեռանում են` միմյանց համակրելով:

Եվ լավ էլ լեզու են գտնում:

Բնապահպանության դաշնակցական նախարարը նաև հայտարարել է, որ բնությունը պետք է վերադարձնել հայ մարդուն, ընդերքը հասարակության սեփականությունն է, սա արդեն պոպուլիզմ է: Այնպես չէ, որ Դաշնակցության անդամները հանք կամ ՀԷԿ-եր չունենան: Պարզապես Դաշնակցությունն իշխանություններին հաճոյանում է` խոստանալով հետայսու ևս սիրել, հարգել և մեծարել ՀՀԿ-ին` թոզ փչելով հանրության աչքերին:

NEWSPRESS.am