«Հրապարակ». «Ընդդեմ Թոխմախի» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Էրեբունի վարչական շրջանի նորաթուխ ղեկավար Դավիթ Գրիգորյանը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից։ Ավելի վաղ ազատվել էր տեղակալից, առևտրի, սպասարկումների և գովազդի, քաղաքաշինության և հողօգտագործման, կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերից։ Հերթը հասել է սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետին, որտեղ նշանակվել է Ստելլա Ավագյանը։
«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաև նրա զավակները․ որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում