«Ժամանակ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միհրան Պողոսյանի նկատմամբ արգելք կկիրառի
«Ժամանակ» թերթը գրում է․
«Մեզ հասած տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներքին կարգով իշխանություններին դժգոհել է ՀՀԿ տարածքային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին։ Դեսպանն անձամբ է հայտնել դժգոհությունը՝ ակնարկելով, որ իրենք դեմ են նրա առաջադրմանը:
Հնարավոր է նաև ԱՄՆ դեսպանատան կողմից Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառվի այն արգելքը, որը Մարտի 1-ից հետո մինչ օրս գործում է հայաստանցի մի շարք օլիգարխների դեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում