Լոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ

Ինչ-որ չափով Ղարաբաղը մասնակցում է բանակցային պրոցեսին. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որում մասնավորապես խոսել է Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին:

– Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի հնարավորություն տանք շարունակելու բանակցային գործընթացը: Ի վերջո Ղարաբաղի պայքարը պայքար է ինքնորոշման համար, պայքար է անկախության համար, և Հայաստանն այդ բանակցություններին մասնակցում է, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղի հետ բանակցել:

Ճիշտ է, որ ինչ-որ չափով Ղարաբաղը մասնակցում է բանակցային պրոցեսին, որովհետև համանախագահները պարբերաբար լինում են նաև Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը տեղյակ են պահում բանակցային գործընթացի մասին, բայց կոնկրետ բանակցային սեղանի շուրջ, եթե կարելի է այսպես ձևակերպել, Հայաստանը նստում է Ղարաբաղի փոխարեն: Պատկերացրեք, եթե այս պարագայում Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա կլինի բանակցությունների վերջը:

Իսկ ինչպես հայտնի է` բանակցություններին այլընտրանք­­­­­ը պատերազմն է: Մենք սա որպես զիջում ենք համարում, որպես մեր կողմից ներդրում՝ բանակցային պրոցեսը շարունակելու: Բայց տարբեր հանգամանքներում, իհարկե, մեր մոտեցումը կարող է փոխվել: Եվ ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը սկսի լայնածավալ գործողություններ, ապա մենք անմիջապես ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն է: Կարծում եմ` տրամաբանությունը հասկանալի է: Մենք չենք ճանաչում, որ պատերազմ չլինի: Իսկ եթե պատերազմը կա, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա ինչո՞ւ պետք է չճանաչենք:

Արդյո՞ք Դուք վատատեսորեն եք տրամադրված հարցի կարգավորմանը:

Գիտեք, շատ ակնհայտ է, հստակ է, որ Ադրբեջանը, սկսած 2011 թվականից, այսինքն՝ այն ժամանակից, երբ հրաժարվեց Մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևավորված փաստաթուղթը ստորագրելուց, փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Եվ այդ ընթացքում մի քանի անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, հսկայական քանակով զենք, զինամթերք է ձեռք բերել, կոշտացրել է իր հռետորաբանությունը, և 2014 թվականից սկսել է մտածված սադրանքներ իրականացնել շփման գծում: Այսինքն, քաղաքականությունը շատ հստակ է և հասկանալի. Ադրբեջանը փորձում է լարված պահել իրավիճակը, Ադրբեջանը փորձու մ է ճնշում գործադրել Ղարաբաղի և Հայաստանի վրա, հարմար պարագաներում մեծացնում է լարվածությունը, սադրանքներ է իրականացնում, որպեսզի մի կողմից ուշադրություն հրավիրի խնդրի վրա, մյուս կողմից փորձի վախեցնել Ղարաբաղին ու Հայաստանին ռազմական գործողություններով: Եվ այդ լարվածությունն իր գագաթնակետին հասավ անցյալ տարվա ապրիլի սկզբին, երբ ադրբեջանցիները մի քանի ուղղությամբ հարձակում ձեռնարկեցին: Այդ ռազմական գործողությունները հիմնականում տևեցին չորս օր, և այդ չորս օրվա ընթացքում հետևանքներն, իհարկե, շատ վատն էին, կորուստները մեծ էին: Մենք էլ կորուստներ ունեցանք, բայց Ադրբեջանի կորուստները շատ ավելի մեծ էին: Այդ ռազմական գործողությունների պատճառով է, որ մենք հանդիպեցինք Վիեննայում` այն հանդիպումը, որի մասին ասացի:

Իհարկե, հանդիպումներից հետո իրավիճակը շատ չբարելավվեց, մինչ օրս էլ շարունակվում են սադրանքները: Ինչպես ասացի, այդ ռազմական գործողությունների հետևանքները ծանր էին, սակայն մյուս կողմից էլ կարծում եմ, որ այդ գործողություններից դասեր քաղեցին և՛ ադրբեջանցիները, և՛ մենք: Մենք այն առումով, որ մեր ուշադրությունը մշտապես շատ-շատ լարված պետք է լինի, մենք ուշադիր պետք է լի նենք շփման գծի ցանկացած հատվածի նկատմամբ, պետք է այդ շփման գիծը հագեցնենք ժամանակակից տեխնիկական միջոցներով, որպեսզի հակառակորդի տեղաշարժերը կարողանանք ժամանակին ֆիքսել:

Դասեր քաղեց նաև Ադրբեջանն այն առումով, որ, ամենայն հավանականությամբ, իրենք չէին սպասում կորուստների այդպիսի քանակ, նրանց թվում էր, թե այնքան ուժեղ են, որ շատ կարճ ժամանակում կարող են խնդիրները լուծել: Այս պարագայում, իհարկե, լարվածությունը մնում է: Օրինակ՝ երեկ ամբողջ գիշերվա և ցերեկվա ընթացքում քառասունմեկ անգամ ադրբեջանցիները խախտել են հրադադարի կանոնները: Բայց դա տասն անգամ ավելի քիչ է, քան նախորդ ամիս յուրաքանչյուր օր: Ես համարում եմ, որ հավանականությունը շատ մեծ չէ, որ մոտակա տեսանելի ապագայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այսպես ասելուց ես մշտապես մտքում կրկնում եմ, որ երկրի Նախագահը և պաշտպանության նախարարն այսպիսի պարագաներում պետք է մտածեն, որ ոչ թե վաղը, այլ հնարավոր է, որ երկու կամ մի քանի ժամ հետո սկսվեն լայնածավալ գործողություններ: