Լոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ
Արխիվ

Նիկոլ Փաշինյանի «ընդդիմադիր» գնացքը գնացել է

Երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իրեն հայտարարեց Հայաստանի միակ ընդդիմադիր, դրան ոչ ոք լուրջ չվերաբերեց:

Ասում են, որ դա նախագահականի պրոեյկտն էր և որպես արևմտամետ ընդդիմադիր, ինչպես Նիկոլ Փաշինյանի կերպարն է, և՛ նախագահականին է ձեռնտու, և՛ Արևմուտքին։ Ինչևէ։

Հայաստանում երբեք որակյալ ընդդիմություն չի էլ եղել․ կամ իշխանության մնացուկ՝ իշխանությունը սրտներում, կամ իշխանության հաստիքացուցակում՝ ընդդիմադրի մանդատով։

Եվ եկավ մի պահ, երբ երկիրն ընդդիություն չուներ, սա ժողովրդավարություն խաղալու չհաջողված տարբերակ է, և ահա հայտնվեց Նիկոլ Փաշինյանը՝ լրացնելու պատմական բացը։

Ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր կամ այլ ընդդիմադիր չի ճանաչում՝ Նիկոլ Փաշինյանից բացի։

ԱԺ ընտրություններին ընդառաջ, ասում են, որ նախագահականում զգուշանում են ՕՐՕ դաշինքից, բայց արի ու տես, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չի զգուշանում. գուցե ավելի քա՞ջ է, քան նախագահականում։

Սովորաբար, Հայաստանի նման երկրներում, երբ իրական աղքատությունը շուրջ 70 տոկոս է կազմում, հանրությունն ընդդիմությանն ամեն կերպ աջակցում է, անգամ տեղական ընտրություններում, իսկ, ինչպես գիտենք, «Քաղաքացիական պայմանագիրը», որի անդամ է Նիկոլ Փաշինյանը և′ ընդդիմադիր Գյումրիում, և′ ընդդիմադիր Վանաձորում նվազագույն քվեներ հավաքեց։

Մանրամասնենք, որ մի անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ԵԼՔ» դաշինքը, որը ներառում է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, հավակնում է ստանձնել իշխանությունը: Նա միաժամանակ նշել էր, որ «մեզ համար կարևորագույն հաղթանակը լինելու է այն, երբ որ լինի ժողովրդի կամքի արտահայտում»։

Եթե ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկնող Գյումրի և Վանաձոր քաղաքներում վստահության քվե չեն տվել ընդդիմադիր ներկայացող Նիկոլ Փաշինյանին, ապա էլ ո՞ւմ կարող է համոզել, որ «ԵԼՔ» դաշինքը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, ընդդիմություն է։

Այժմ էլ Նիկոլ Փաշինյանը, ով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, ընտրողներին համոզում է, որ ընդդիմադիր դաշտի միակ ներկայացուցիչն ինքն է ի սկզբանե։

Կարող ենք հիշեցնել, որ մի քանի տարի առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել էր ստորագրահավաք՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության վերաբերյալ․ գործընթաց, որն ի սկզբանե դատապարտված էր։ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կազմող պատգամավորները չէին ստորագրի նախագահի պաշտոնանկության նախաձեռնության տակ։

Անիմաստ գործընթաց, որն ակնհայտ պոպուլիզմ էր։

Անգամ ՀՀԿ-ականների համար էր պարզ, որ դա անլուրջ է և նախաձեռնությանը լուրջ չէին վերաբերում։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ասել է ճշմարտությունը, այն է՝ «Արդեն 20 տարի է՝ մարդիկ հիասթափվում են ընդդիմությունից», և դա ճիշտ է, նա նաև հավելել է, որ Հայաստանում չկա այն քաղաքական ուժը, որի շուրջ հնարավոր է պատկերացնել ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը։ Սա ևս ճիշտ է:

Իրոք՝ անկախ Հայաստանում ընդդիմություն որպես այդպիսին ո′չ եղել է, ո′չ էլ կլինի։ Ընդդիմություն խաղալու ժամանակը վաղուց անցել է, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության գնացքից վաղուց իջել է կամ գուցե չի էլ նստե՞լ։