«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»

ՀՀԿ-ն ջղաձգված է. Սպիտակի քաղաքապետը պոկում է մրցակիցների պաստառները (լուսանկարներ)

Սպիտակի քաղաքապետարանը նախընտրական շրջանում հանդես է գալիս պրիմիտիվ հակաքարոզչությամբ:

Այն, որ Սպիտակի նախկին և այժմյան քաղաքապետեր, համապատասխանաբար, Վանիկ Ասատրյանի և Գագիկ Սահակյանի մեջ սև կատու է անցել, գիտի ամեն մի սպիտակցի: Սակայն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կոնֆլիկտն ավելի է խորացել, հատկապես այն բանից հետո, երբ Վանիկ Ասատրյանն ընդգրկվեց «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակում:

Ամեն ինչ «լրջացավ» «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մարտի 9-ին Լոռու մարզի Սպիտակ համայնք կատարած այցից հետո:

Հավանաբար, հանդիպման մարդաշատությունն այնքան էլ դուր չի եկել ՀՀԿ ներկայացուցիչներին: Այցից հետո Վանիկ Ասատրյանին և նրա համակիրներին քաղաքապետարանը գրություն է ուղարկում, որով պարտավորեցրել է վերջիններիս գործել օրենքի շրջանակում՝ հանել սահմանված չափերին չհամապատասխանող և այն պաստառները, որոնք փակցված են ոչ սահմանված վայրերում (պաստառի վրա Վանիկ Ասատրյանն է՝ Գագիկ Ծառուկյանի հետ):

pastar

Այս լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց նաև քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ով այսօր, ի դեպ, առաջադրված լինելու պատճառով դադարեցրել է քաղաքապետի իր լիազորությունները:

Մեր տեղեկություններով, սակայն, քաղաքապետարանն արդեն փոխված պաստառները ևս, ոստիկանության աշխատակիցների համատեղ «ջանքերով» պոկել է տվել:

«Նախ դա ես չեմ արել, այլ քաղաքապետարանը, կարող եք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին հարցնել, իսկ հետո էլ դուք հաստա՞տ գիտեք, որ արդեն համապատասխանում էր այդ չափանիշներին… եթե չգիտեք՝ գնացեք, կարդացեք, օրենքով պետք է…»,- ջղաձիգ տոնով ասաց Գագիկ Սահակյանն ու սկսեց բացատրել օրենքով սահմանված կետերն ու նշել վայրերը, որտեղ չի կարելի փակցնել պաստառները: Դրանք են՝ սեփական տարածքները, եթե սեփականատերը դեմ է, սննդի կետերը ու հասարակական այլ օբյեկտներ:

Ազնվության համար պետք է նշենք, որ Վանիկ Ասատրյանի պոկված պաստառներից մեկը փակցված է եղել հենց Վանիկ Ասատրյանին պատկանող կարի ֆաբրիկայի պատին: Ընկերությունը ճիշտ է՝ պետք է սնանկ ճանաչվի, սակայն գործընթացը դեռ չի սկսվել, և ըստ էության այն դեռ նախկին քաղաքապետին է պատկանում: Այսինքն՝ Վանիկ Ասատրյանը փակցրել է իր պաստառը՝ իրեն իսկ պատկանող շենքի վրա: Մինչդեռ Գագիկ Սահակյանը պնդում է, որ ֆաբրիկան  սնանկացել է և այլևս Վանիկ Ասատրյանին չի պատկանում.

«Սնանկացման հայցը գոյություն ունի, բայց վճիռ չկա, լուծարման կառավարիչ չկա, ո՞նց կարող է սնանկացած լինել: Ես փաստաթղթերով կարող եմ ցույց տալ… ֆաբրիկան գործում է, էնտեղ մարդիկ են աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց Վանիկ Ասատրյանը՝ հորդորելով չվախենալ նկարներից. «Ես մի բան կարող եմ ասել՝ թո՛ղ նկարից չվախենան»,-հանգիստ ասաց նա:

Փոխարենը ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Սահակյանն ավելի ջղաձիգ էր զրույցի ժամանակ: Դիտարկմանը, թե հարցն այստեղ վերաբերում է քաղաքապետի՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պաշտոնակատարի գործելաոճին, որն ավելի շատ ոչ թե «օրենքին հետևող մարդու», այլ մրցակից թիմի նկատմամբ դիտավորություն է հիշեցնում, Գագիկ Սահակյանը բարկացած արձագանքեց. «Չ՛է, չկա տենց բան, ինձ համար տարբերություն չկա ՀՀԿ-ի ներկայացուցիչ է, թե ԲՀԿ-ի: Եթե ՀՀԿ-ի պաստառներն էլ փակցվեին՝ էլի հանել կտայինք…»:

Իհարկե, նման մոտեցումն արդարացի կլիներ, սակայն, փաստերն այլ բան են ասում.

մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀԿ անդամների, մասնավորապես՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանի, Վահրամ Բաղդասարյանի գովազդային պաստառները փակցված են Գագիկ Սահակյանի թվարկած «արգելված վայրերում»:

xanut

Այս դեպքում թերևս կարելի ասել, որ մրցակից թիմի ներկայացուցչի և յուրայինի միջև խտրականություն է դրվում:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն արձագանքելով դիտարկմանը՝ նշեց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:

«Դա դուք եք այդպես մեկնաբանում, ոչ թե Գագիկ Սահակյանը: Ես կխոսեմ նրա հետ, կպարզեմ՝ ինչ է տեղի ունեցել և այն ժամանակ կմեկնաբանեմ կատարվածը… օրենքը չի կարելի խախտել…»,– ասաց Ռուբեն Թադևոսյանը:

Չի քննարկվում այն, որ Վանիկ Ասատրյանն օրենքը չի խախտել այն առումով, որ պաստառը փակցրել է հենց իրեն պատկանող շենքի վրա: Մյուս կողմից էլ, եթե մատնանշվում են բնակելի շենքերն ու սննդի կետերը, ապա ՀՀԿ ներկայացուցիչների պաստառները փակցված են այդ վայրերում: Ռուբեն Թադևոսյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել այս դիտարկումը: Ավելին՝ հարցը, չգիտես ինչու, բարկացրեց նրան:

«Դուք հիմա ինձ լսո՞ւմ եք, թե ինձ հետ խոսում… ես ժամանակ չունեմ»,- ասաց նա ջղաձիգ տոնով ու անջատեց հեռախոսը: