Հայաստանում գորգեղենի արտադրության ծավալներն աճել են
2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 4 անգամ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 0.1 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 0.4 տոննա:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա հունվարին Հայաստանում արտադրվել է 167.9 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2016թ-ի հունվարին՝ 113 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալներն աճել են 48.6 %-ով:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարի 85.8%-ով նվազել է գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 542.5 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017թ-ին՝ ընդամենը 77.2 հազար զույգ: