«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»

ՀՀԿ-ի խաղադրույքը․ Արփինե Հովհաննիսյանի թախծոտ աչքերը, պոչից` Վիգեն Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը

ՀՀԿ ռեյտինգային ցուցակի առաջին տեղում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, երկրորդում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քարոզարշավը ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նշենք, որ ՀՀԿ ցուցակը, ինչպես էլ շուռ տաս, տակից միլիոնատերեր են դուրս գալիս և եթե նրանք ժողովրդի հետ են, ժողովրդի համար են, ինչպես սիրում են կրկնել, ապա…

ինչո՞ւ ժողովրդի նման չեն ապրում․ նվազագույն՝ 55 հազար դրամ

աշխատավարձից մինչև համեստ աշխատավարձ։

Բնակվում են ոչ թե բնակարանում կամ սեփական համեստ տանը, այլ մեծ առանձնատներում կամ բազմասենյականոց բնակարաններում, ունեն անդրքաղաքային մեկ կամ մի քանի սեփական վիլլա, ծանրակշիռ գումարներ բանկերում։ Իհարկե, վարչապետին դժվար է մեղադրել հանպատրաստից հարստանալու կամ «բիրդանաղա» լինելու համար, սակայն մնացածների պարագայում…

Եվ նման հետաքրքիր առանձնախմբով գնում են ԱԺ ընտրությունների։

Վարչապետը, ով, ի դեպ, այս տարի չավելացրեց աշխատավարձերը, նաև «Գազպրոմ-Արմենիայի» ֆոկուսների այս կամ այն կերպ պատասխանատուն է, որոշել է փրկել ՀՀԿ-ին՝ իհարկե, ոչ Սերժ Սարգսյանի կամ այլոց, այլ Կարեն Կարապետյանի համար։

ՀՀԿ-ի տանիքի տակ հավաքվածներն ունեն մեկ նպատակ՝ իշխանությունը պահել ամեն կերպ, իսկ դրա համար կարելի է անգամ Կարեն Կարապետյանին դարձնել քարոզարշավի ղեկավար։

Նրանից բացի, այլ խարիզմատիկ և չվարկաբեկված թեկնածու ՀՀԿ-ն չունի։

Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանին, ապա նրա «մեղքերը», կարծես թե, ակնառու չեն, ապրում է իր համար, աշխատում, ի տարբերություն ՀՀԿ շատ տիկնանց՝ խելացի է, ինչի վրա էլ դրվել է ՀՀԿ-ի խաղագումարը։ Իհարկե, կուսակցությունում ոչ թե գերվել են Հովհաննիսյանի գեղեցիկ աչքերով, այլ հասկանում են, որ տխմարության մակարդակն էլ սահման ունի, գուցե հանրությունը խաբվի գեղեցիկ աչքերին, գուցե, ո՞վ գիտե։

Երկրորդ՝ պատվավոր տեղը, որքան էլ զարմանալի է, զբաղեցնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ՝ Արմեն Աշոտյանը։

Ի դեպ, Տարոն Մարգարյանը, երբ Ավանի թաղապետն էր, ավանցիները սիրով էին խոսում նրա մասին, սակայն քչերը գիտեին, թե հենց Ավանում այն տարիներին նա ինչ օբյեկտներ ուներ, որոնք անգամ մայթերն էին օգտագործում անձնական նպատակներով, իսկ երթուղային տաքսիները և տաքսի ծառայություններն Ավանի անբաժան մասն էին․ իհարկե, երթուղայինները շատ վատ էին աշխատում։

Իսկ այժմ էլ, Երևանի քաղաքապետի պաշտոնում լինելով՝ կարելի է մամուլում հանդիպել քաղաքապետարանի ուռճացված ծախսերի, անիմաստ միջոցառումների, թանկարժեք գնումների և այլն։ Ի դեպ, հանրության հետ հանդիպումների ժամանակ, եթե իհարկե, նման հանդիպումներ լինում են, նրան հնարավոր չէ մոտենալ կամ «խոսեցնել», նա չի կարողանում շփվել մարդկանց հետ։

Իսկ քաղաքապետարանի աշխատակիցները մշտապես հայտնվում են սկանդալների մեջ։

ՀՀԿ առաջին երկու թեկնածուները՝ Տարոն Մարգարյանը և Վիգեն Սարգսյանը բանակում չեն ծառայել՝ օգտվելով իրենց կապերից և հնարավորություններից:

Իսկ այսօր հայրենասերներ և երկրի համար անհանգստացողի դեր են ստանձնե՞լ։ Այդպես լինո՞ւմ է։

Ինչ վերաբերում է վերջերս Պաշտպանության նախարար արթնացած Վիգեն Սարգսյանին, ապա նա ողջ գիտակացական կյանքում աշխատել է կա′մ ՀՀ նախագահի մոտ, կա′մ նրանից ոչ հեռու և համարվում է իշխանական կատարյալ կերպար։

Տարոն Մարգարյանը և Վիգեն Սարգսյանն առանձնանում են իրենց պատկառելի-անսկզբնաղբյուր հարստությամբ։

Իհարկե, ՀՀԿ-ի ամբողջովին հենվում է Կարեն Կարապետյանի վրա, ով թարմ դեմք է, էապես տարբերվում է օլիգարխիկ հայաստանյան վարկաբերկված կերպարներից:

 Իսկ քարոզարշավը լրացնում են Արփինե Հովհաննիսյանի թախծոտ աչքերը․

Տարոն Մարգարյանը և Վիգեն Սարգսյանը՝ պոչից։

NEWSPRESS.am