Տավուշում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են տուժել. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Այգեպար գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Հրաչյա Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CF 470 համարանիշի և 26-ամյա Անդրանիկ Դանիելյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 35 ՕT 494 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ N զորամասի Բերդի զինվորական հոսպիտալ։
Կայքի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում