Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել է

Նիկոլ Փաշինյանն անազնիվ կերպով փորձում է խաբել հասարակությանը. Գագիկ Բեգլարյան. Armlur.am

2Թիվ 4 ընտրատարածքում ԵԼՔ դաշինքի ռեյտինգային թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ էր հրապարակել՝ մեղադրանքներ հնչեցնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի հասցեին: Վերջինս մասնավորապես համեմատություն էր կատարել նրա և Գորբաչովի միջև, ապա ցույց տվել Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող կիսավարտ մի կամուրջ, որն իր գնահատմամբ` Հյուսիս-հարավ ծրագրի թերացումն է եղել: Ն. Փաշինյանի դիտարկումների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։

-Անկեղծ ասած, վերջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթներին լուրջ չէի վերաբերում, որովհետև լավ ճանաչելով նրան` հասկանում էի, որ զբաղված է պոպուլիզմով և իր նախընտրական արշավով, ժամանակին իմ աշխատասենյակ էլ էր գալիս-գնում, ես գիտեմ`նա ինչ է մտածում: Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ոչ միայն հերթական շանտաժն են, այլ վարկաբեկում են բոլորիս՝ հանուն իր անձնական շահերի:

Անդրադառնամ նրա` «Մոսկվա» կինոթատրոնի առջև հնչեցրած ելույթին, երբ, չգիտես ինչու, ապրիլի 2-ի տանկերի չաշխատելու` իր բառերով ասած` «խոդի չընկնելու» մեղքն էլ է դնում Հակոբ Բեգլարյանի վրա, թե` որովհետև Բեգլարյանի եղբայրը ղեկավարել է այն հիմնարկը, որը իբր կատարել է պաշտպանության կարիքների համար գնումներ: Իրականում պաշտպանության կարիքների համար ձեռք բերվող ապրանքներին, ծառայություններին և աշխատանքներին, Գնումների գործակալությունը, որի ղեկավարն էր Հակոբ Բեգլարյանը, ստեղծման պահից սկսած որևէ կերպ չի առնչվել դրան։ Դրանք դասվել են որպես գաղտնի գնումներ և կատարվել են բացառապես պաշտպանության նախարարության կողմից` գաղտնի ընթացակարգերով: Իսկ 2011 թվականից սկսած Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ը, ՀՀ օրենսդրության համաձայն` ընդհանրապես գնումներով չի զբաղվել: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյակ չէ, պարզապես անազնիվ կերպով փորձում է խաբել հասարակությանը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կիսացինիկ հայտարարություններին և գորբաչովյան անեկդոտներ հիշելուն` կապված կամուրջների հետ, ասեմ, որ պետք է նախ տեղյակ լինել կատարված աշխատանքից և կարողանալ իրականությունը ճիշտ ներկայացնել:

-Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի բացումն անձամբ ՀՀ նախագահն է իրականացրել. ինչպե՞ս ստացվեց, որ այնտեղ կիսակառույց կամուրջ կա:

– Հյուսիս-հարավ ծրագրով այդ կամուրջների շինարարությունը սկսվել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ի շահ տեղի բնակչության: Այո, մենք ավարտել ենք Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի շինարարությունը, որի բացմանը ներկա է եղել Հանրապետության Նախագահը:

Ու հենց այդ օրը տեղի բնակչության ներկայացուցիչները`մարզպետի հետ միասին, խնդրեցին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, որ այդ ճանապարհի վրա ունենանք լրացուցիչ ևս մի քանի կամուրջներ, ինչը նախատեսված չէր միջազգային ճանապարհաշինական նորմերով: Այսինքն` նշված աշխատանքները կապ չունեն հիմնական ճանապարհի ավարտված շինարարական աշխատանքների հետ…

– Կարծում եք` Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղվա՞ծ է փորձում վարկաբեկել Ձեզ` հաշվի առնելով նախընտրական քարոզարշավն ու այն, որ Ձեր եղբայրը նույնպես առաջադրված է այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել նաև Փաշինյանը:

– Առհասարակ, դատապարտելի են կաշառվածությունը, խարդախությունը` բոլոր թևերում, բայց մեր ժողովուրդն ինձ հետ կհամաձայնի, որ առավել դատապարտելի է օպոզիցիայի կաշառվելն ու խարդախությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանին հարց տվե՞լ եք, թե ինչու հայտնվեց Կենտրոնն ընդգրկող թիվ 4-րդ ընտրատարածքում, չէ՞ որ նա պետք է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվեր:

Այստեղ է առաջադրել իր թեկնածությունը, որ ապրիլյան պատերազմի տանկերի «խոդ չընկնելու» մեղքը դնի Գագիկ Բեգլարյանի եղբո՞ր վրա: Հետաքրքիր է, թե ինչ են խոստացել մեր Նիկոլ Փաշինյանին դրա համար: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն այնքան չի ուզում ինքն ընտրվի, ինչքան Հակոբ Բեգլարյանը չընտրվի: Էլի եմ ասում`ամենավատն այն է, երբ օպոզիցիան, որի հետ ժողովրդի որոշ շրջանակ հույսեր է կապում, զբաղված է միայն շանտաժով, կեղծիքով և կոնկրետ անձերի վարկաբեկումով: Ընդ որում` այն մարդկանց, ովքեր մեր երկրի, մեր ժողովրդի համար բավական շատ բան են արել և միշտ եղել են ժողովրդի կողքին։ Այս կարգի շանտաժներով, սոցցանցերում ցեխ շպրտելով` Նիկոլ Փաշինյանը չի կարող վարկաբեկել Բեգլարյաններին: Նիկոլ Փաշինյանը եթե ասելիք ունի` թող զբաղվի իր քարոզարշավով, եթե ծրագրեր ունի` ներկայացնի դրանք։ Ժողովուրդն իր գնահատականը կտա։

…Առնվազն ծիծաղելի է, երբ Նիկոլ Փաշինյանը գնում է, վերանորոգման պրոցեսում գտնվող կամուրջի կողքին նկարվում և «փիառվում»: Կարծում եմ, եթե նա մտնի հենց այդ կառուցվող կամրջի մոտակայքի գյուղերը` ընտրաձայների համար, հաջողություն չի ունենա։ Գյուղացիներն այդ կամրջի հետ կապված հեգնանքի համար իր հետ շատ կոշտ կխոսեն` եթե չասեմ ավելին: Ես միշտ կողմնակից եմ եղել` վատը քննադատե´ք, բայց լավ գործը մի´ արատավորեք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: