«Հանգիստ եղե՛ք…». Կոմանդոս
Սահմանին, այո՛, լարվածություն կա ու հնարավոր է շարունակի, բայց մեծամասշտաբ պատերազմ չի լինի: NEWSPRESS.am-ի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
Նա սահմանի լարվածությունը միանշանակ չի կապում Արցախում տեղի ունեցած և Հայաստանում կայանալիք ընտրությունների հետ: Կոմանդոսը նկատում է, որ թեմայի շուրջ տարբեր մեկնաբանություններ կան, բայց պետք չէ լսել ամեն մի ոչ խելամիտ կարծիք:
«Խնդրում եմ՝ թո՛ղ ամեն մեկն իր կարծիքն իրեն պահի, ո՞նց կարելի է ասել, որ մեծամասշտաբ գործողություններ են սպասվում… սրա մասին խոսվել է, ու մենք արդեն ասել ենք, Պաշտպանության նախարարը հայտարարել է՝ հարկ եղած դեպքում հակահարված ենք տալու թշնամուն», -ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ամեն դեպքում, գոնե այս պահին, նա չի կարծում, որ 2016-ի ապրիլյան քառօրյան կկրկնվի:
«Հանգիստ եղե՛ք…»,-հորդորեց Կոմանդոսը: