Մինչև նախարարի պաշտոնից ազատվելը չեմ լսել նրանից որևէ հրապարակային ակնարկ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քննադատություններին: Նա հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:
«Դա թողնում եմ իր խղճին: Մինչև նախարարի պաշտոնից ազատվելը չեմ լսել նրանից որևէ հրապարակային ակնարկ, որ Հայաստանում կան քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներ, իսկ իր պաշտոնանկությունից հետո նոր կալանավորվածներ, կարծես, չունենք»,-ասաց Շարմազանովը: