Եթե հասարակության մեծ մասը քննարկում է, ուրեմն տեսահոլովակը հաջողվել է
««Ռեինկարնացիա»-ի տեսահոլովակի նման ուշադրության արժանանալը խոսում է նրա հաջողության մասին»:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, եթե հասարակության մեծ մասը քննարկում է, ուրեմն տեսահոլովակը քարոզչական գործառույթն իրականացրել է:
«Պետք չէ գերագնահատել տեսահոլովակի նշանակությունը… Լավ, համախմբված աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն լավ շանսեր ունի հաջողության հասնելու համար: արչապետի քաղաքական վարկանիշը բավական բարձր է, մնում է ճիշտ քարոզարշավ իրականացնել, իսկ որոշողը մեր ժողովուրդն է»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերում քաղաքական կոմպանիայի բոլոր դերակատարին: Բայց և նկատեց, որ որոշ ուժեր ամբոխահաճո և ոչ պրոֆեսիոնալ տեսակետներ են արտահայտում, խոստումներ տալիս, և իրենք մտադիր են արձագանքել դրանց:
«Որևէ մեկին հատուկ չենք թիրախավորում: Մենք գնում ենք մեր ծրագրով, մրցունակ թիմով, կատարած աշխատանքներով և ամենակարևորը՝ իրատեսական խոստումներով»: