Հրանտ Բագրատյանի կիթառը՝ վարչապետի հարվածային գործիքների դեմ (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակի երկրորդ համար Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կիթառով խմբերից մեկի հետ կատարում է Midnight Blues-ը:
Բագրատյանը գրել է՝ մեր պատասխանը Չեմբերլենին՝ նկատի ունանելով վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութերին, որտեղ գործող վարչապետը հարվածային գործիքներ է նվագում: