Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարդան ՏՈՂԱՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա)»,- ասված է հրամանագրում: