Սերժ Սարգսյանը ստորագրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով’ որոշում եմ.
Օլեգ Եսայանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում: