Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» և Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ խաղի 35-րդ րոպեին: Մխիթարյանը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո բացեց հաշիվը: Ընթանում է առաջին խաղակեսը:
Հենրիխ Մխիթարյանը Իբրահիմովիչի հետ խաղում է հարձակման գծում: