Շուտով կերևա՝ նրանք ընդունվա՞ծ էին հասարակության կողմից, թե՞ այլ բաներ են տեղի ունեցել. Բոստանջյան
Հաջողության ու ոչ հաջողության մասին կարող ենք խոսել ապրիլի 2-ից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 8 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Վարդան Բոստանջյանը:
Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե դաշինքն ում է տեսնում իրեն մրցակից:
«Չի կարելի կանխավ ասել՝ մեկը մրցակից է, իսկ մյուսը մրցակից չէ… բոլորն էլ մրցակից են»,- ասաց նա:
Բոստանջյանը, ինչպես ռեյտինգային թեկնածուների, այնպես էլ քաղաքական ուժերի ու դաշինքների կտրվածքով նկատում է՝ լավ է այս պրոցեսը, թե վատ՝ թո՛ղ մասնակցեն այս պրոցեսին ու դրա արդյունքում կերևա՝ նրանք ընդունվա՞ծ էին հասարակության կողմից, ճանաչվա՞ծ էին, թե այլ բաներ են տեղի ունեցել, ինչպես տեղի ունեցան նախորդ ընտրությունների ժամանակ: