Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի համար 3 թեկնածու է առաջադրվել
Պոլսո հայոց պատրիարքարանում մարտի 15-ին 30 հոգանոց հոգեւորականների հանձնաժողովի կողմից տեղի է ունենալու պատրիարքի տեղապահի ընտրությունները։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում որպես թեկնածու առաջադրվել են Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, արք․ Գարեգին Բեքչյանը, Պոլսո հայոց փոխպատրիարք, արք․ Արամ Աթեշյանն ու Պատրիարքարանի կրոնական ժողովի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։
Նշվում է, որ հենց մարտի 15-ի երեկոյան արդեն կհայտարարվեն ընտրության արդյունքները։
Նշենք, որ փետրվարի 24-ին Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել իրականացնել Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություն, որից հետո ընտրված տեղապահը պետք է զբաղվի պատրիարքի ընտրության կազմակերպմամբ։