Հրազդանում ցեխի մեջ մեքենա է արգելափակվել
Մարտի 8-ին, ժամը 14:46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի նոր գերեզմանատան տարածքում ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2110» մակնիշի 35 FO 152 և Opel մակնիշի 34 OL 546 պետհամարանիշերով ավտոմեքենաները: