Բենզինը թանկացել է
2017թ. փետրվարին հունվարի համեմատ Հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 9.2% և 10.1%-ով:
2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 7.3% և 4.9%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.6% և 10.9% գնաճ:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.4-0.1% գնանկում։