Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»
Արխիվ

Դատական ծառայողների անփութության հետևանքով կրում եմ մեծ նյութական ծախսեր. NEWSPRESS.am-ի հիմնադիրը դիմում է Կենտրոնի դատարանի աշխատակազմի ղեկավարին

IPI (Միջազգային Մեդիա Ինստիտուտ) լրատվական կազմակերպության խորհրդի անդամ, NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը դիմում է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին:

«Հայտնում եմ, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի /նախ.դատ. Մ.Մակյան/ կողմից թիվ ԵԿԴ/0092/01/16 քրեական գործով 13.12.2016 թ. կայացվել է դատավճիռ, որի վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ՝ սույն գործով Մ.Շուշանյանի և Ա.Հովսեփյանի նույնականացման քարտերը՝ մեկ ծրարում, 13200614 քրեական գործի և ԵԿԴ/0061/01/15 քրեական գործը մեկ փաթեթում քրեական գործի հետ հանձնվել է դատավորին:

Ես պաշտոնապես հանդիսանում եմ միջազգային հեղինակավոր IPI /Միջազգային մեդիա ինստիտուտ/ և SEEMO լրատվական կազմակերպությունների խորհրդի անդամ, նաև Newspress.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն և գործունեությունս իրականացնելու համար կրում եմ որոշակի հարկային և այլ պարտականություններ:

Հեռախոսային կապի միջոցով դիմել եմ դատարանին՝ խնդրելով տրամադրել նույնականացման քարտս, նշելով դրա անհրաժեշտության և լրջության հարցը, սակայն դատարանի աշխատակազմի կողմից ամեն անգամ ստացել եմ աբսուրդի հասնող բացասական պատասխան, որ «նույնականացման քարտը մեզ մոտ չէ դիմեք նախաքննության մարմնին»:

Հետագայում դիմում եմ ներկայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, որը պատասխանել է, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ առանց կից փաթեթների, ինչն անթույլատրելի է:

Ավելին՝ դիմել եմ նաև ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից ինձ հայտնել, որ նույնականացման քարտս գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նման աշխատելաոճը տեղիք է տալիս մտածելու, որ դատարանի աշխատակազմի աշխատակիցները չեն տիրապետում, թե կոնկրետ գործով ինչ փաստաթղթեր և ապացույցներ են կցված տվյալ գործին, չեն տիրապետում պաշտոնի անձնագրով նախատեսված իրենց իրավունքներին ու պարտականություններին, այսինքն՝ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին:

Հաշվի առնելով, որ դատական ծառայողներն անմիջականորեն ենթարկվում են դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ դիմում եմ Ձեզ, որպեսզի միջոցներ ձեռնարկեք աշխատակազմի աշխատանքը հանրության շահերին չհակասող միջոցով իրականացնելու, ինչպես նաև խնդրում եմ հանձնարարել դատարանի համապատասխան աշխատակցին՝ ինձ տրամադրել նույնականացման քարտս:

Սույն դիմումով Ձեզ իրազեկում եմ նաև, որ նշածս դատական ծառայողների անբարեխիղճ, ոչ պատշաճ և անփույթ աշխատանքի հետևանքով կրում եմ մեծ նյութական /ֆինանսական ծախսեր/, քանի որ հանդիսանալով իրավաբանական անձ՝ զրկված եմ կատարելու ստանձնածս պարտավորությունները հանդեպ հարկային մարմինների, ինչպես նաև որպես աշխատատու՝ զրկված եմ վճարելու աշխատավարձերը, որպիսի պայմաններում կրածս վնասների փոխհատուցումը պահանջելու եմ այն առաջացրած մարմնից /Դատարան, դատական դեպարտամենտ/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»: