«Ժողովուրդ». Պատժվելու հերթը քննիչինն ու դատավորինն է
«Ժողովուրդը» գրում է.
««Սասնա ծռեր» խմբավորման գործով կալանավորված Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, որ երեկ ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակն այնքան ծանր է, որ ՔԿՀ-ից չէր կարողացել ինքնուրույն դուրս գալ:
Հատկանշական է, որ Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին, բայց դեկտեմբերին առողջական վիճակի վատթարացման հետևանքով փոխվել էր նրա խափանման միջոցը, և ազատ արձակվել: Սակայն կարճ ժամանակ անց՝ արդեն փետրվարի 9-ին, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ /դատավոր՝ Արթուր Մկրտչյան/ նրան նորից կալանավորեցին՝ իբրև թե առողջական խնդիրների պատճառով հարցաքննության չներկայանալու համար:
Իրականում, իհարկե, Արթուր Սարգսյանի կալանավորումը քաղաքական որոշում էր, որի արդյունքում հիմա նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ու հիմա որպես հաջորդ քայլ պետք է պատժվեն քննիչն ու դատավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում