Շաքարավազը կրկին թանկացել է
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2017թ. հունվարի համեմատ`0.6% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 2.7%-ով: 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.4%, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.0% գնանկում, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 0.1% գնաճ:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0.1-1.4% գնաճ, 4-ում՝ 0.8-0.1% գնանկում, իսկ մայրաքաղաքում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 16.3%, իսկ 2017թ. հունվարի համեմատ 1.1% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 0.2-1.5% գնաճ (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: