Այսօր Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարարի հետ
Այսօր Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նրանք ի թիվս տարածաշրջանային այլ հարցերի, քննարվեկլու է նաև Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցը։
Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը Մոսկվայում է գտնվում Ս․ Լավրովի հրավերով, այն տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարեդարձի շրջանակներում։
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ղարաբաղյան հակարմարտության խնդրի լուծումը՝ ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։