Հենրիխ Մխիթարյանը քրոջ հետ ժամանել է «Օլդ Տրաֆորդ» ստադիոն (լուսանկար)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում, առանց Հենրիխ Մխիթարյանի, ոչ-ոքի է խաղացել «Բորնմութի» հետ (1:1):
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հանդիպմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով:
Սակայն, նա խաղի ժամանակ եղել է ստադիոնում: Բրիտանացի լուսանկարիչները ֆիքսել են, թե ինչպես է 28-ամյա ֆուտբոլիստը քրոջ` Մոնիկայի հետ ժամանում «Օլդ Տրաֆորդ» ստադիոն:
