Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել է

Վարչապետը հանձնարարել է եռամսյակը մեկ հանրությանը ներկայացնել ծրագրերի ընթացքի վերաբերյալ հաշվետվություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում շարունակվել է քննարկումը ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները վարչապետին են զեկուցել իրենց ոլորտների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին, ներկայացրել առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները:

Անդրադարձ է կատարվել գերատեսչությունների ներկայացրած ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետին են ներկայացվել այս ուղղությամբ կատարվող քայլերը, այդ թվում՝ ծրագրերի մեկնարկի, գործընկերների հետ համագործակցության, ֆինանսական աղբյուրների հստակեցման ուղղությամբ և այլն: Ներդրումային ծրագրերի առնչությամբ վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է հստակ հանձնարարականներ և նշել. «Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացրել ենք հանրությանը, պետք է բաժանել ըստ մարզերի և ըստ ժամանակացույցի, ու յուրաքանչյուր եռամսյակը մեկ հանրությանը տալ հաշվետվություն, թե մեր ծրագրվածից ինչն ենք կատարել, ինչը՝ ոչ»:

Զեկուցվել է, որ տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում նախատեսվում են 119 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք ունեն աճելու միտում, քանի որ արդեն իսկ մի քանի ընկերություններ կայացրել են ներդրումային ծրագրերն ավելացնելու որոշումներ: Ոլորտում գերակա ծրագրերը հետևյալն են՝ ճանապարհաշինություն, փոստային կապի ազգային օպերատորի հաստատման գործընթացի կազմակերպում, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի խթանում և միջազգային ընկերությունների մուտքի շարունակական ապահովում, ՏՏ ոլորտի համար հարկային բարեփոխումների իրականացում, ՏՏ բարձրակարգ մասնագետների պատրաստում, ՏՀՏ տվյալների մշակման կենտրոնի հիմնում, միջհամայնքային երթուղային ցանցի ներդրում, ինչի ուղղությամբ առաջիկայում վարչապետին կներկայացվի ոլորտում գլոբալ փոփոխություններ նախատեսող հայեցակարգը: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի գերակայություններն են՝ հայկական շուկա նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացում, Երևանի և Գյումրիի օդանավակայաններում ուղևորների սպասարկման որակի բարելավում, բյուրոկրատական քաշքշուկների վերացում: Զեկուցվել է, որ ընթացիկ տարի ևս շարունակվում է օդային ուղևորափոխադրումների աճի միտումը, մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24 տոկոսի աճ:

Կրթության և գիտության ոլորտում գերակա ծրագրերն են՝ անցում ծրագրային բյուջետավորման, նախադպրոցական կրթության որակի բարելավում, նախակրթարանների շարունակական ձևավորում, հանրակրթության ամբողջական կրթակարգի ձևավորում, օտար լեզուների խորացված դպրոցների վերականգնում, ուսումնական հաստատությունների շենքային պայմանների օպտիմալացում, 1-4 դասարանների աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» պիլոտային ծրագրի շարունակության ապահովում, ուսուցիչների վերապատրաստում, ավագ դպրոցների աշակերտների ծանրաբեռնվածության բեռնաթափում և օպտիմալացման բարեփոխումների իրականացում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գերակա ծրագրերն են՝ էներգետիկ ոլորտի 50 մլն դոլար արժողությամբ ներդրումային տարբեր ծրագրերի ֆինանսական աղբյուրի հստակեցում, էներգետիկ ենթակառուցվածքների շարունակական բարելավում, այլընտրանքային էներգետիկայի զարգացում, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացում և այլն:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին, կատարողականներին և կարևորել կարգապահության ապահովումը: «Ինձ պետք է պատասխանատու խումբ, ժամկետ, այն, թե, ինչ նյութ ենք մենք ստանալու, այն ինչ հարցերի է պատասխանելու, ինչ խնդիր ենք դնում ու ինչ արդյունք ենք ուզում ստանալ:Ռազմավարությունը պետք է հասկանալի լինի, պարզ է, որ կյանքը հետո թելադրելու է փոփոխություն, մենք այդ վեկտրորից շեղվելու ենք, բայց գոնե ուղղությունը, թե ուր ենք գնում, պետք է հասկանանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է շարունակել նախանշված ծրագրերի ուղղությամբ հետևողական աշխատանքը և այն պահել մշտական ուշադրության և վերահսկողության ներքո: