Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինը
Արխիվ

«Էդ որտե՞ղ մի տղա մյուսին չի ասել՝ քրոջս չնեղացնե՛ս, արա՛…». Հերթական ծեծկռտուքը Արարատում

NEWSPRESS.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արարատի մարզում հերթական անգամ բախում է եղել: Ըստ տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել դարձյալ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև:

Ասում են՝ Արտաշատում բախվել են ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի և ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի կողմնակիցները:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:

Լուրը ճշտելու համար՝ NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Ալիկ Սարգսյանի հետ: Վերջինս, պատասխանելով հեռախոսազանգին՝ հավանաբար այդ պահին իր կողքին գտնվող մեկին ասաց.

«Հիմա տե՛ս, զանգել են, հաստատ լրագրող է լինելու»: Ապա իմանալով, որ իսկապես լրագրող է՝ նեղսրտելով հավելեց. «Հա, դե իհարկե, գիտեմ, ասեցի չէ՞, լրագրող է… ախր ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք առավոտից զանգում, ես կարո՞ղ եմ գործերս թողնել ու միայն ձեր զանգերին պատասխանել: Ի՞նչ է եղել, դո՞ւք էլ ուզում իմանալ ինչի են իրար ծեծել»,-հարցեվ դիմեց նախկին ոստիկանապետը:

Դիտարկմանը, որ նախընտրական շրջանում Արարատի մարզում կարծես ծեծկռտուքները շատցել են, Ալիկ Սարգսյանը մի քիչ նեղսրտած պատասխանեց.

«Համարե՛նք շատ, համարե՛նք քիչ… սա ուղղակի անձնական միջադեպ է՝ աղջկա հետ կապված: Երկու հոգի իրար հետ աղջկա համար կռվել են: Սա կուսակցության հետ որևէ կապ չունի: Ո՞ր մարզն է դրանից պաշտպանված, ո՞ր մարզում աղջիկ չկա, որ տղան նեղացնում ա, բարեկամը գնում, պաշտպանում ա:  Ես չգիտեմ, էս դեպքում այդպես է եղել…»,-ասաց Ալիկ Սարգսյանը: Նա չբացառեց, որ նման դեպքեր կարող է էլի լինեն, բայց ընդգծեց, որ այդ դեպքը կուսակցության հետ կապ չունի:

«Ես հերքում եմ՝ սա կուսակցության հետ կապ չունի, քարոզարշավի հետ կապ չունի, ընտրության հետ կապ չունի՝ կարող եք այդքանը միանշանակ ֆիքսել: Որ մարզում ա, որ աղջիկ-տղայի պատմություն չի եղել կամ մի տղա չի զանգել մյուսին, ասել՝ քրոջս չնեղացնես. արա՛, նա էլ ասի՝ պետք ա, նեղացնում եմ … կարո՞ղ եք ասել որ մարզում չի եղել, որ Արարատի մարզի վրա եք ֆիքսվել»:

Նա նշեց, որ այս դեպքը իր հետ կապված է այնքանով, որ տղաներից մեկը իր վարորդի տղան է, և դեպքից անմիջապես հետո՝ եկել է իր հոր մոտ: