Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինը
Արխիվ

Կոռուպցիան ծաղկում է՝ ընկել են, Չախչախ են խաղացնում. մեկի պոչը մյուսի ոտքի տակ է

Կառավարությունում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, նաև Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հետաքրքիր բանավեճ են ունեցել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումների շուրջ քննարկումների ժամանակ։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում: Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են առանձին:

Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, մասնավորապես՝ կոռուպցիայի: Նախաքննական մարմինները օրենսդրորեն պարտավորվում են դատախազությանը ներկայացնել հանցագործությունների քննման վերաբերյալ տվյալներ։

Ակնհայտ է, որ իրավական ոլորտում մի կողմից դատախազությունն ու քննչական կոմիտեն, մյուս կողմից արդարադատության նախկին և ներկա նախարարները տարաձայնություններ ունեն:

Եթե Աղվան Հովսեփյանը հայտարարում է, որ փոփոխությունները հակասահամանադրական են և այն կարգավորվում է կառավարության որոշմամբ՝ երևի մի բան գիտի, իսկ այն, որ փոփոխությունները քննարկվել են հակակոռուպցիոն խորհրդում՝ դեռ ոչինչ չի նշանակում։

Իսկ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ կառավարության որոշումով կարգավորելը կլինի հակասահմանդրական:

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն խորհուրդը գործում է դեռևս 2004թ-ից և այդ ընթացքում կոռուպցիան ուղղակի ծաղկել է։

Ավելի գործնական լինելու համար ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը երկու առաջարկություն է արել՝ հակակոռուպցիոն քննություն սկսել ո՛չ միայն կաշառքի ստացման դեպքում, այլ եթե պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը ողջամիտ կասկածներ առաջացնի, նաև քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը: Մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն։

Կարճ ու կոնկրետ։

Ի դեպ, ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է 750 հազար դոլար տրամադրեր, սակայն, ինչպես երևում է՝ չի տրամադրելու՝ խորհրդի անբովանդակ աշխատանքի պատճառով։ Այսինքն՝ հայրենի իրավապահ համակարգը կոնկրետ չի պայքարում կոռուպցիայի դեմ, սակայն ոլորտում իրենք իսկ ունեն խնդիրներ։

Չմոռանանք, որ շրջանը նախընտրական է, նաև հավանական է, որ իշխանությունները ցանկանում են տեղեկանալ, թե ի՞նչ է կատարվում դատախազությունում, նախաքննական մարմիններում և դրա համար օգտագործում են Արփինե Հովհաննիսյանին։ Չի բացառվում նաև, որ պարզապես նախընտրական «քցոցի է»։

Ի դեպ, կոռուպցիայի առումով դժվար է միմյանց մեղադրանքներ ներկայացնելը, ինչպես ասում են՝ մեկի պոչը մյուսի ոտի տակ է և դա փորձում են անել օրենքի անվան տակ, կասկածի տակ դնելով՝ սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ։

Ի դեպ իրավական համակարգի մասին:

Սա այն ոլորտն է, որից գրեթե բոլորը դժգոհ են և հենց իրավական համակարգում է կոռուպցիան բարգավաճում։ Իհարկե, սա կարող ենք ընդհանրական ներկայացնել, քանի որ կոռուպցիայի մասին բացահայտ խոսել՝ ոչ ոք չի հանդգնում: Հայաստանում արդարադատ որևէ իրավական պաշտոնյա որպես կատեգորիա, գոյություն չունի։

Գլխին սարքել, քննությունը տանել այլ ուղղությամբ, ապացույցները կորցնել կամ թաքցնել, սպանությունը կոծկել, մարդասպանին արդարացնել և այլն, և այլն։ Իհարկե այս ամենը թողած՝ դատախազությունից պահանջում են հրապարակեք տվյալները:

է՛հ, որ հրապարակեն՝ ի՞նչ…

NEWSPRESS.am