Մոուրինյոն ակնկալում է, որ Հենրիխը մարտի 13-ին կարող է խաղալ
Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնկալում է, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մարտի 13-ին մասնակցել Անգլիայի գավաթի Չելսիի դեմ խաղին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մխիթարյանը բաց է թողնելու Անգլիայի առաջնության Բորնմութի հետ խաղը և Եվրոպա լիգայում Ռոստովի հետ խաղը: Մոուրինյոն նշել է, որ հավատում է Մխիթարյանը պատրաստ կլինի Չելսիի հետ խաղին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի Սենթ Էտյենի դեմ խաղում: