Մասիսի դանակահարությունը մեքենայի վաճառքի շուրջ վիճաբանության հետևանք է. «Հրապարակ»
«Ըստ մեր աղբյուրների՝ Մուրադ Մուրադյանի շտաբի ակտիվիստ Արթուր Հայրապետյանը եւ ԲՀԿ շտաբի ակտիվիստ, դանակահարված Աբրահամ Ադամյանը վիճաբանել են մեքենայի վաճառքի շուրջ։ Ասում են՝ նրանք խնամիներ են։ Դեպքից 3 օր առաջ Ա. Հայրապետյանին Է զանգահարել ԲՀԿ-ական Ա. Ադամյանի հորեղբորորդին՝ մեքենայի վաճառքի հետ կապված, գինը դուր չի եկել Ա. Հայրապետյանին, վեճ Է գնացել, որից հետո Հայրապետյանին Է զանգահարել Ադամյանը, թե՝ ինչո՞ւ ես հորեղբորս տղու հետ հայհոյանքով խոսել, հանդիպել են, որոշել, որ «կողմերին» «բարիշացնեն»։
Հաջորդ օրը կողմերը հանդիպել են, բայց կրկին վիճել են, և դանակահարությունն Է եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։