Իզմիրում արգելել են մարտի 8-ի նվիրված երթի անցկացումը
Թուրքիայի Իզմիր քաղաքի իշխանություններն արգելել են մարտի 8-ին նշվող Կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի անցկացումը: Այդ մասին փոխանցում է է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Քաղաքապետարանը, որպես պատճառաբանություն, նշում է երկրում սահմանված արտակարգ դրությունը: Երթի կազմակերպիչները, սակայն, հայտարարել են, որ չնայած սահմանված արգելքին՝ իրենք չեն հրաժարվի երթի անցկացումից:
«Այսպիսով՝ ևս մեկ անգամ հաստատվեց, որ հեղաշրջման փորձից հետո մտցված արտակարգ դրությունն իշխանություններն օգտագործում են մեր վաստակած իրավունքների սահմանափակման համար», – հայտարարել է կազմակերպիչներից Զոհրե Դալքըրանը: