«Հաց բերող» Արթուր Սարգսյանի առողջական վիճակն oրեցօր վատանում է
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի առողջական վիճակն oրեցօր վատանում է: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանի վիճակն այլևս այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի նրա բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն նա հրաժարվել է տեղափոխվել:
«Չեմ ուզում մասնագիտական բժշկական գնահատականներ տալ, բայց կարող եմ ասել, որ եթե մարդը մոտ 20 օր հացադուլի մեջ է գտնվում և մի շարք հիվանդություններ ունի, ամեն օր բացասական հետևանք է լինում»,- հավելեց նա:
Արման Թաթոյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք Արթուր Սարգսյանի կալանավորումը հիմնավոր է:
«Նման դիրքորշում հայտնելու հնարավորություն ու իրավունք օրենքն ինձ չի ընձեռում, բայց հաշվի առնելով փաստաբանների պնդումները, որ կալանքն անհիմն է, ես նամակ եմ ուղարկել քրեական հետապնդման մարմիններին: Իմ առաջնահերթ խնդիրը պահման պայմանների ու առողջական վիճակի նկատմաբ վերահսկողություն սահմանելն է»,- ասաց օմբուտսմենը: