Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան Աբրահամյան

Հեքիաթ Գալուստ Սահակյանի մասին

Լինում է, չի լինում՝ Գալուստ Սահակյան, թեև նա մի ժամանակ դպրոց էր տնօրինում, ժամանակ անց տնօրինում էր Ազգային ժողով։ Ասում են, որ այդ չարաբաստիկ կամ թե բարեբախտիկ օրվանից հետո, նա ընդմիշտ մնաց Ազգային ժողովում։ Թեև շատերն էին փորձում Գալուստ Սահակյանին այնտեղից դուրս նետել, սակայն նա սերտաճել էր Ազգային ժողովի հիմնապատերին, և ոչ ոք ի զորու չեղավ տեղաշարժ անել նրան։

Գալուստ Սահակյանը մեկ առավելություն ուներ՝ զվարճացնում էր թագավորությունն ու Ազգային ժողովը, կյանքը թեթև էր անցնում, կատակում էին, և ամեն ցավ ու դարդ, վիշտ ու աշխատավարձ՝ մոռացվում։ Կարճ ասած՝ այս Գալուստ Սահակյանը, իրոք, զվարճախոս և առակախոս էր՝ իսկը Պըլը Պուղին։

Եվ քանի որ մեր ժամանակներում այս կերպարը հավագյուտ է, ապա նրան Ազգային ժողովում պահում-պահպանում էին աչքի լույսի նման։ Օրերից մի օր այս Գալուստ Սահակյանը որոշել էր լուրջ խոսել երիտասարդների հետ, բայց դե չէր ստացվել․ լեզվից թույլ էր։ Նա, լինելով ժամանակակից մարդ՝ այնքան էլ կողմ չէր ամեն տեսակ փոքրամասնություններին և նրանց խորհուրդ էր տվել պայքարել փոքրամասնություների դեմ, և սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը՝ ի դեմս Ազգային ժողովի նախագահի, պետք է պայքարեր փոքրամասնությունների իրավունքների համար, ոչ թե դեմ։ Կարճ ասած՝ Գալուստ Սահակյանն անհրաժեշտություն էր երկրին։

Պատմում են, որ նա բարի էր և հումանիստ, որ անգամ պատրաստ էր մոլագարներին գրկաբաց ընդունել՝ բուժել ու ճանապարհել, անհրաժեշտության դեպքում՝ ապաստան տալ տանը․ ահա այսպիսի եզակի և բարի մարդ էր նա։ Իհարկե, ասում են, որ խոսքը մի կնոջ մասին էր, որին նա մոլագար էր համարում, սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ գոյությունի ունի՞ սույն կինը, թե՞ Ազգային ժողովի հերթական աճպարարություններից էր։ Ինչևէ։

Գալուստ Սահակյանը մեկ առավելություն էլ ուներ, նա սիրում է ասել ճշմարտությունը, թեև երբեմն դա ճշմարտություն էլ չէր, սակայն նա համոզված էր, որ իր բոլոր ասածները ճշմարտություն են։ Ի դեպ, մի անգամ նա իրոք ճշմարտախոսում էր, սակայն նրան այդպես էլ ճիշտ չհասկացան։ Ասում են՝ մի անգամ նա հասկանալով ժողովրդի տառապանքները՝ խոստացել էր ընտրակաշառքը ժամանակին բաժանել՝ ընտրություններից մի քիչ շուտ, բայց ընտրություններից ոչ ուշ։ Մարդիկ նրան լավ չէին հասկացել և ընտրակաշառքը մի քիչ շուտ էին պահանջել։

Պատմում են, թե ինչպես էր զայրացել Գալուստ Սահակյանը․ նա ազգային ժողովի նիստ էր հրավիրել և պատգամավորներին հորդորել՝ իրենց ընտրատարածքի մարդկանց գնալ և հասցնել ԱԺ նախագահի խոսքը՝ ընտրակաշառքը կտանք ժամանակին՝ ոչ շուտ ընտրություններից, սակայն նաև ընտրություններից ոչ ուշ՝ երբ ժամանակը գա, համբերեք, սակայն այս անգամ, կարծես թե մարդիկ նրան չէին հավատում։ Կասկածում էին, որ կխոստանա, թե փողը ժամանակին կբաժանեն ու չի տա։

Ժուկով ժամանակով ապրում էր Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը։ Եվ նա մի անգամ, իրոք, ասաց ճշմարտությունն ընտրակաշառքի մասին, որ միայն ժամանակին փողը կտանք՝ ոչ շուտ և ոչ ուշ, սակայն չհավատացին նրան։

Եվ մենք պատմեցինք Գալուստ Սահակյանի մասին այս հեքիաթը, երբ ցերեկ չէր, ոչ էլ առավոտ, գիշերը դեռ չէր եկել, երեկոն անցել էր…

NEWSPRESS.am

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ