Երթ՝ «Մարտի 1»-ի 9-րդ տարելիցի կապակցությամբ (լուսանկարներ)
2008թ. «Մարտի 1»-ի իրադարձությունների 9-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց հավաք:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի հրապարակ՝ ծաղիկներ դնելու և հարգելու Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

«Երթից առաջ ծափահարենք: Նրանք մեր երկրի ժողովրդավարության համար պայքարած մարդիկ են»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:
