Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ Միրզոյան
Տնտեսություն

Վարչապետը շոումեն է, կոչը՝ շոու. «ԵՄ-Ասիա բիզնես ֆինանս կենտրոն Հոլդինգի» պատասխանը՝ Կարեն Կարապետյանին

EU-Asia Bussiness Finance Center Holding նախագահությունը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է ՀՀ վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված կոչին:

Հոլդինգի նախագահության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Պարոն Վարչապետ, մամուլով տեղեկացանք Ձեր այսպես կոչված սփյուռքահայությանն ուղղված կոչին, որով Ձեր կողմից փորձ է արվում «գրավել» սփյուռքահայությանը ներդրումային կոչերով, շահագրգռել, սիրաշահել սփյուռքի գործարարներին՝ գալու Հայաստան և կատարելու ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:

Սակայն հարկ ենք համարում հիշեցնել Ձեզ, եթե իհարկե արդեն մոռացել եք, որ ընդամենը ամիսներ առաջ՝ 2016թ. աշնանը, EU-Asia Bussiness Finance Center Holding-ի նախաձեռնությամբ Սլովակիայից, գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված, պատվիրակություն էր ժամանել Երևան՝ ՀՀ կառավարության հետ քննարկելու Նաիրիտի վերագործարկման, արտադրանքի ամբողջական վերաթողարկման, նոր շունչ հաղորդելու և միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված հարցերը, որոնք կառավարության կողմից աջակցելու և գրավիչ ու բարենպաստ պայմաններ ստեղծելու փոխարեն անտեսվեցին և արվեց հնարավոր ամեն ինչ այդ գլոբալ, ազգանվեր գործարքն իրականություն չդարձնելու համար:

Այդ այցից անմիջապես հետո, Դուք հայտարարեցիք, որ EU-Asia Bussiness Finance Center Holding-ի կողմից ոչ մի ծրագիր չի ներկայացվել կառավարությանը, ներկայացման դեպքում կքննարկենք, չնայած որ ներկայացվել էր հսկայական, նախադեպը չունեցող ընդարձակ ծրագիր: Որից հետո ևս մեկ անգամ Նաիրիտի վերագործարկման այդ ծրագիրը ուղարկվեց ՀՀ կառավարություն:

Եվ հանկարծ շատ անհասկանալի և չափազանց արագացված տեմպերով սկսվեց Նաիրիտի սնանկության գործընթաց, և արդեն նոյեմբեր 28-ին դատարանի վճռով գործարանը ճանաչվեց սնանկ, որով և սկիզբ դրվեց Նաիրիտի «ոչնչացման» ծրագրին: Եվ սա այն դեպքում, երբ նույն ամսվա նոյեմբեր 14-ին հայտարարվել էր մրցույթ (տենդեր), որը բացի ձևական լինելուց՝ ի սկզբանե նախատեսված է եղել ժամանակ շահելու նամար:
Իսկ դատարանի 2017թ. փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է Նաիրիտի լուծարման վարույթ և կասեցվել գործունեությունը:

Որից հետո ցանկացած դիմում, գրություն ուղղված ՀՀ կառավարությանը կամ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, Նաիրիտի հետ կապված, վերահասցեագրվել են Նաիրիտի սնանկության գործով կառավարչին կամ դատարան:

Պարոն Վարչապետ, և այս ամենից հետո կարծում եք, դեռ հավա՞տ կա Ձեր խոսքի նկատմամբ: Նաիրիտի հետ կապված այս իրավիճակն անհերքելի ապացույց է, որ ՀՀ կառավարությունը ցանկություն չունի դրական քայլեր կատարելու ի նպաստ ՀՀ տնտեսության վերականգնմանը, հակառակ դեպքում միտումնավոր այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի:

Եվ այս ամենից հետո Վարչապետը հանդես է գալիս կոչով ուղղված սփյուռքահայերին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընտրական PR ակցիա, որին այլ կերպ դժվար է գնահատական տալ:

Սա EU-Asia Bussiness Finance Center Holding-ի համար խաբեության թարմ օրինակ է, որը մեզ հիմք է տալիս դիմելու սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հայտարարելու, որ ՀՀ ներկայիս վարչապետը տարածում է ապատեղեկատվություն, ստեղծում է իր մասին երկրի տնտեսության վերականգնման խնդիրներով մտահոգ քաղաքացու իմիջ, սակայն այս ամենն ընդամենը արտաքինից, իրականում պատկերը լրիվ հակառակն է, և այս ամենն ընդամենը լավ կազմակերպված շոու է, իսկ վարչապետը, ինչպես նրան անվանել է նախագահը՝ շոումեն:

Նման քայլերով և կեցվածքով ներկայիս վարչապետը ոչնչով չի տարբերվում իր նախորդից՝ Տիգրան Սարգսյանից, որի ժամանակ սկիզբ դրվեց տնտեսության այս և նմանատիպ այլ ավերիչ ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը:

Մենք ոչ միայն չէնք հավատում վարչապետի «կոչին», այլև խստորեն դատապարտում ենք այն և կոչ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին չհավատալու և չընդառաջելու նման կեղծ կոչերին և հայտարարություններին:

Սա է մեր դիրքորոշումը, մեր տեսակետը, որը կարծում ենք կսթափեցնի ՀՀ կառավարությանը՝ կատարելու խելամիտ և իրական քայլեր, այլ ոչ թե զբաղվելու պարզ մանիպուլյացիաներով: Որն իհարկե ցանկության դեպքում կարող է դրական անդրադառնալ Հայաստանի տնտեսության հետագա վիճակի վրա»: