«ՀԺ». Հայաստանում շաքարավազը կրկին թանկանում է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկանում է։ Նախօրեի դրությամբ «Երևան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով:
Նախօրեի դրությամբ հարևան Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիի «Քարֆուր» սուպերմարկետում 1 կգ շաքարավազը արժե 1.70 լարի, որը դրամի վերածած կազմում է 3222 դրամ։ Երեկվա դրությամբ ՌԴ մայրաքաղաքի սուպերմարկետում («Աշան», «Պկատուրչկա», «Պերեկրյոստոլ») մեկ կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում էր 320-328 դրամ։
Սա ունի նաև մեկ այլ տրամաբանական բացատրություն․շաքարավազի բիզնեսի մենաշնորհը Հայաստանում պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որը ՀՀ ռեյտինգային ցուցակում է։ Իսկ առջևում ընտրություններն են՝ փող է պետք։ Շատ փող»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում