«ՀԺ». Սուրիկ Խաչատրյանի եղբորը պաշտոնա՞նկ կանեն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սասուն Խաչատրյանի, գործերն այնքան էլ լավ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ Սասուն Խաչատրյանի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո ինչ‐ինչ խնդիրներ են առաջացել:
Բանն այն է, որ նրա կարգավիճակը փոխվել է: Սասուն Խաչատրյանը տնօրենից դարձել է տնօրենի ժամանակավոր պատոնակատար: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունն այժմ մրցույթ է հայտարարել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի համար:
2017 թվականի հունվարի 10‐ին գրել էինք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երևանի ՋԷԿ‐ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատել էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից՝ նշելով, որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում