Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը թքած ունի իր տարածքի բնակիչների խնդիրների վրա (տեսանյութեր)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 27 շենքի բնակիչներն ահազանգում են. իրենց ժամանակն ապրած անձրևատարները վաղուց փոխելու կարիք ունեն, սակայն արդեն երկրորդ տարին է, ինչ անձրևների և ձնհալների ժամանակ շենքը հեղեղվում է:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ բազմիցս խնդրով դիմել են տարբեր պատկան մարմինների, սակայն վերջիններս հարցին լուծում չեն տվել: Անձրևատարներն անցնում են շենքի միջով, ինչը ոչ միայն անօրինական է, այլև տարիների հետ խողովակները ենթարկվել են ֆիզիկական մաշվածության ու շարքից դուրս եկել:
Համատիրության աշխատակիցները, իբրև հարցի լուծում, շքամուտքի մի քանի հարկերում կոտրել են պատուհանները և այդտեղով խողովականեր անցկացրել: Ու որոշել են, որ դրանով խնդիրը վերացել է: Այժմ, ձնալի ժամանակ, շենքն ամբողջությամբ հեղեղվում է, իսկ թափված ջրերը վեր են ածվում սառցադաշտի:
Եթե այսօր, երբ դեռ առատ ձնհալոցքներ չկան, շենքն ամբողջությամբ հեղեված է, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ է սպասվում գարնանը՝ իրական հալոցքների և դրան հաջորդող անձրևների ժամանակ:
Այնպիսի տպավորություն է, որ կամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում աշխատում են ոչ մասնագետներ և կամ էլ պարզապես թքած ունեն իրենց տարածքի բնակիչների խնդրի վրա: