Լևոն Յոլյանն ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ
Վերահսկիչ պալատի նոր նախագահ ընտրվեց Լևոն Յոլյանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
Լևոն Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, ևս երկու քվեաթերթիկ անվավեր է եղել:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:
Իշխան Զաքարյանը ներկայումս ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավարն է: