Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ. «Միայնակ Գայլ»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տևած իր հացադուլը: Արայիկ Խանդոյանն իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին:
«Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:
Մեր ծուռ, պատվելի եղբայր ջան, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թև կտանք ազգադավ ռեժիմին:
Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,- գրված է կոչի մեջ: