Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել է
Հասարակություն

Ռինգ են դուրս գալիս «ուժեղ տղերքը»

Խորհրդարանական ընտրությունները դառնում են ոչ թե քաղաքական ուժերի ընտրապայքար` ԱԺ մտնելու համար, այլ պայքար` հանուն ինքնապահպանման ու վերարտադրման, կամ ինչպես ասում են՝ գործում է ջունգլիների օրենքը, այսինքն՝ կհաղթի նա, ով ավելի ուժեղ է:

Թերևս խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած ուժերն այս օրենքը հասկացել են բառացիորեն: Այսինքն՝ ինչ-որ տեղ ու ինչ-որ չափով վարկանիշ ունեցող թեկնածուները պայքարում են՝ ոչ թե օգտագործելով իրենց բարի համբավը (եթե իրոք այն բարի է) որպես ուժ, այլ ուժն են օգտագործում՝ «համբավի» տեր դառնալու համար: Ընդ որում, համբավ՝ աթոռի կամ մանդատի տեսքով:

Ու ստացվում է, որ ով ում հասցնում «շանսատակ» է անում…

Բայց ամենացավալին այն է, որ իրար քեն քշող, իրար «սատկացնող» ու իրար կոկորդ կրծող այդ «լավ տղերքը» վաղն արդեն Ազգային ժողովում մեր ազգի ճակատագիրն են որոշելու:

Մյուս կողմից էլ այլ բան չէր էլ կարելի սպասել, հատկապես ռեյտինգային ցուցակներով առաջադրված թեկնածուներից: Նրանց վիճաբանություններն ու նույնիսկ հնարավոր թշնամանքը միմյանց նկատմամբ՝ կանխատեսված էր, բայց շատ քչերը կհավատային, որ նրանք պատրաստ են իրար «փոր ճղել»՝ մինչև իսկ հասնելով «խմբակային հարձակումների»:

Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արո) և Մուրադ Մուրադյանի մենամարտից ոգևորված՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանը ևս ռինգ դուրս եկավ՝ մարտադաշտի վերածելով նաև Արագածոտնի մարզը:

Իր անվանը համահունչ գործելաոճով, բազմասեր այս մարդը, մի ժամանակ սիրում էր ԲՀԿ-ն, հետո այնպես սիրեց խորհրդարանն ու իր մանդատը, որ հանուն դրա՝ սիրեց նաև ՀՀԿ-ն ու դարձավ քրեածին արկածների սիրահար: Ու հիմա հանուն այդ «բազմասիրության»՝ նա ծեծուջարդ է նախաձեռնել Արագածոտնում:

Սկզբում ծեծկռտուք եղավ Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված՝ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի աջակիցների միջև։ Հետո նա իր հայրենի Փարպի գյուղում, իր հարազատ «օջախ» հրավիրեց հերթական «զոհին»՝ այս անգամ դաշնակցական համագյուղացուն ու ստորաբար նրան ենթարկեց խմբակային ծեծի: Պատգամավորներն ու նրա կողմնակիցները նաև հարձակվել են տուժածի եղբոր վրա։

Խոսում են, թե «Բազմասերը ծեծի կարոտ է», ու դաշնակցականները պատրաստվում են Բազմասերին «ծեծի կարոտ չթողնել»: Ասում են՝ նրանք վրեժխնդիր են ուզում լինել: Ասում են նաև, որ միջադեպի հետ կապված արդեն իսկ նյութեր են պատրաստվում, բայց փաստը մնում է այն, որ, այսպես կոչված, կասկածյալը անձեռնմխելի է ու, եթե նման բազմասեր ոճով շարունակի՝ առաջիկայում ևս կշարունակի մնալ «անձեռնմխելի» ու անպատիժ:

Արմինե Մկրտումյան