«Հրապարակ». Արարատում ՀՀԿ-ականների գզվռտոցի ֆոնին զարմանալիորեն համերաշխ են գործում ԲՀԿ-ի ռեյտինգայինները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատում ՀՀԿ թեկնածուների գզվռտոցի ֆոնին զարմանալիորեն համերաշխ են գործում ԲՀԿ-ի ռեյտինգայինները: Նրանք ևս իրար մեջ բաժանել են ընտրատարածքը, բայց առայժմ «միմյանց» տարածք չեն ներխուժում։
Այստեղ առաջադրվել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, Հովտաշատի և Նոր Խարբերդի գյուղապետերը, որոնք, ըստ էության, աշխատելու են Աբրահամյանի համար:
Նրա համար Այնթապ համայնքում ջերմորեն աշխատում է նաև նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Արարատի մարզից ԲՀԿ-ն թերևս 2 պատգամավոր կունենա՝ Տիգրան Ստեփանյան և Արգամ Աբրահամյան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում