ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է տեսանյութ, որն ապացուցում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը:
Տեսանյութի առնչությամբ՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է հետևյալը.
«Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերն արտացոլում են գործողությունները Աղդամի, Ակնի ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»։