Արտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը
Արխիվ

Միջազգային IPI լրատվական կազմակերպության խորհրդի անդամ, NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանի դիմում-բողոքը՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ գլխավորի դատախազ պարոն Ա. Դավթյանին

IPI (Միջազգային Մեդիա Ինստիտուտ)

լրատվական կազմակերպության խորհրդի անդամ,

NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն

Արիանա (Արմենուհի) Հովսեփյանից

Հսց՝ ք. Երևան, Աբովյան 34 շ., բն. 29

Հեռ. 077 16 00 00

Դիմում-բողոք

Հարգելի′ պարոն Դավթյան, իմ վերաբերյալ քրեական գործը գտնվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում և քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր տիկին Մ․ Պետրոսյանի նախագահությամբ։

Հերթական դատական նիստը նշանակված է սույն թվականի մարտի 10-ին։

Ես ղեկավարում եմ NEWSPRESS.am կայքը։ Նշված կայքը գրանցված է հարկային մարմիններում, և օրենքի համաձայն՝ պարտավոր եմ ներկայացնելու համապատասխան հաշվետվություններ։ Նշված գործառույթն իրականացնում եմ իմ անվամբ գրանցված նույնականացման քարտի միջոցով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում նախաքննական մարմինն իմ նկատմամբ խափանման միջոց ընտրելիս ինձանից վերցրել է նաև նշված նույնականացման քարտը և իբրև թե կցել է քրեական գործին։ Հարկային պարտավորությունների իրականացումներից պարզվեց, որ նույնականացման քարտի բացակայության պայմաններում չեմ կարող համապատասխան հաշվետվություն ներկայացնել։ Դիմում եմ ներկայացրել նախագահող դատավոր տիկին Պետրոսյանին՝ խնդրելով փոխարինելու իմ նույնականացման քարտն անձնագրիս հետ: Տիկին Պետրոսյանը բավարարել է իմ խնդրանքը, սակայն աշխատակազմից հայտնեցին, որ նույնականացման քարտը քրեական գործերի մեջ չկա։

Խնդրում եմ Ձեզ՝ միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության ենթարկելու քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին, ինչպես նաև վարույթ իրականացնող քննիչին՝ իրենց պաշտոնական անփութության համար, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել նույնականացման քարտն ինձ վերադարձնելու, որպեսզի ես կարողանամ խուսափել հնարավոր ֆինանսական վնասներ կրելուց։ Վերջին հաշվով, այդ վնասների առաջացման մեղավորը հանդիսանում են գրագիտության պակաս ունեցող դատախազները և նախաքննական մարմինը։ Վերջիններս պարտավոր էին գիտակցելու իրենց գործողությունների հետևանքները, պարտավոր էին քննության ընթացքում ապահովելու իմ իրավունքների պաշտպանությունը, սակայն վերջիններս օգտվելով իմ՝ օրենքի չիմացությունից, ավելորդ՝ ինձ ոչ հասանելի դժվարություններ են ստեղծել։ Նշածս թերությունները միակը չեն:

Տեղյակ եմ պահում, որ ինչպես իմ, այնպես էլ Նարեկ Երիցյանի վերաբերյալ քրեական գործերի ընթացքում դատախազական և նախաքննական մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական իրավանորմերի պահանջների կոպիտ խախտումներ, որոնք հանգեցրել են իրական հանցագործների՝ պատասխանատվությունից խուսափելուն։

Կատարված հանցագործությունները բացահայտելու փոխարեն նախաքննական և դատախազական մարմինները ապօրինի, ոչնչով չհիմնավորված քրեական հետապնդում եմ սանձազերծել իմ նկատմամբ, որով փորձում են անհիմն խոչընդոտներ հարուցել իմ դեմ, որով նպատակ ունեն դադարեցնել իմ լրագրողական գործունեությունը։

Գիտակցում եմ, որ զբաղեցնում եք պատասխանատու պաշտոն, սակայն, ելնելով հարցի կարևորությունից՝ խնդրում եմ թեկուզ կարճ ժամանակով հնարավորություն ընձեռնել անձամբ ներկայանալու Ձեզ և ներկայացնելու այն հիմնական պատճառները, որոնք առիթ են հանդիսացել իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար։

Կանխավ շնորհակալ եմ:

IPI (Միջազգային Մեդիա Ինստիտուտ) լրատվական կազմակերպության խորհրդի անդամ,

NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյան:

Կից ներկայացնում եմ վերաքննիչ բողոքի և անձնագրիս պատճենները: